News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Seek McCartney» ֆիլմը, որը պատմում է երկու տղամարդկանց սիրո մասին, վարձույթի արտոնագիր է ստացել Չինաստանում, հայտնում է The Hollywood Reporter -ը: Սա նույնասեռականների հարաբերությունների մասին առաջին ժապավենն է, որը թույլ են տվել ազատ ցուցադրել երկրի կինոթատրոններում: Ակնկալվում է, որ ֆիլմը կթողարկվի այդ ձմեռ, բայց շնորհանդեսի ճշգրիտ օրը դեռ հայտնի չէ:

Դրամայի վրա համատեղ աշխատել են չինացի ու ֆրանսիացի պրոդյուսերները: Ռեժիսոր Վանգ Չաօն տեղական իշխանությունների որոշումը անվանել է «փոքր քայլ գրաքննադատների համար եւ մեծ քայլ բոլոր կինոմատոգրաֆիստների համար»: Ռեժիսորը մոտավորապես մեկ տարի է ծախսել, որպեսզի ֆիլմի ցուցադրումը համաձայնեցնի չինական պետական կառույցների հետ: Ֆիլմում նկարահանվել է չին հայտնի երգիչ Հան Գենը ու ֆրանսիացի դերասան Ջերեմի Էլքեմը, հայտնում է Lenta-ն:

Չինաստանի իշխանությունները չեն մեկնաբանում իրավիճակը: Հայտնի է, որ այս տարվա սկզբին վարձույթի թույլատվություն չեն տրամադրել տեղական արտադրության մեկ այլ ֆիլմի՝ «Փակուղուն», որում երկու տղամարդկանց համբույրի տեսարան կա:

Չինաստանում չի օգտագործվում ռեյտինգների համակարգը, դրա համար էլ կինոթատրոնում ցանկացած ֆիլմ կարող է դիտել ցանկացած տարիքի հանդիսատես: Այդ պատճառով էլ նույնասեռականենրի հարաբերությունների մասին ֆիլմերը ՉԺՀ-ում արգելված են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ