News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ստամբուլի պատկերասրահներից մեկում սեպտեմբերի 3-ին «Թոռներ. Ներգրավվածության նոր աշխարհագրություն» անվանումով ցուցահանդես է բացվել՝ նվիրված հայերի տեղահանությանը: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ նոյեմբերի 1-ը: Այս մասին գրում է Hurriyet Daily News-ը:

Ցուցադրությունն առավելապես կենտրոնացել է հայ համայնքի ներկայացուցիչների անձնական եւ համայնքային կապերին, որոնց ներկայացուցիչները, իրենց իսկ խոսքով, «նռան հատիկների պես ցրված են ամբողջ աշխարհում»: Ցուցահանդեսը ներառում է հայ նկարիչների ստեղծագործություններ ամբողջ աշխարհից: Ցուցահանդեսի համակարգողը Սիլվինա Տեր-Մկրտչյանն է:

«Թոռներ. Ներգրավվածության նոր աշխարհագրություն» ցուցադրությունը կազմակերպվել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի, Գերմանիայի ԱԳ նախարարության, Ստամբուլի Գյոթեի ինստիտուտի, Anadolu Kültür-ի, Tarabya մշակութային ակադեմիայի եւ Heinrich Böll Stiftung-ի համագործակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ