Սեպտեմբերի 3-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, հանդիպման ընթացքում քննարկվել են առաջնային գծում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությունը, մտքեր են փոխանակվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների վերաբերյալ, կարեւորվել է ԵԱՀԿ ՄԽ եւ ՊԲ-ի հետագա համագործակցության անհրաժեշտությունը: