News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայտնի է, որ Ադրբեջանը բռնապետություն է, եւ ժողովրդավարության համդեպ Լեռնային Ղարաբաղի ինչպես իշխանությունների, այնպես էլ ժողովրդի վերաբերմունքը միանգամայն տպավորիչ է: Այս մասին սեպտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Եվրոպական ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսին:

Արցախ այցելած ֆրանսիացի գործչին քաղաքական տեսանկյունից տպավորել է քաղաքական ուժերի լիարժեքությունը: «Մենք հանդիպեցինք ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Կարողացանք հանդիպել նաեւ երկրի բարձրագույն ղեկավարությանը: Այդ հանդիպումները ցույց տվեցին, որ ԼՂՀ ժողովուրդը պատրաստ է ներգրավվել հանուն ժողովրդավարության իրականացվող գործընթացներում: Նրանց համար դա կարող է հսկայական քաղաքական հնարավորություն լինել»,- նշեց Ֆրանսուա Ալֆոնսին՝ ընդգծելով, որ Եվրոպան իր առաքելությունն է համարում ժողովրդավարության հաստատմանը նպաստելը: Նա նաեւ հավելեց, որ ակնհայտ է, որ բնության տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը հարուստ շրջան է:

«Այսօր, բնականաբար, տնտեսական առումով Լեռնային Ղարաբաղի համար բազմաթիվ սահմանափակումներ կան: Պարզապես ցնցված ենք օդանավակայանով, որը պատրաստ է, բայց չի կարող է որեւէ ինքնաթիռ ընդունել: Շատ կարեւոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի Ղարաբաղը կարողանա տնտեսապես շնչել եւ կապեր հաստատել Եվրոպայի հետ»,- ընդգծեց Ֆրանսուա Ալֆոնսին՝ հույս հայտնելով, որ Եվրոպական ազատ դաշինքը կկարողանա նպաստել դրան:

Նույնիսկ հակամարտության առկայության պարագայում Ֆրանսուա Ալֆոնսին պատճառներ չի տեսնում, որոնք կարող են սահմանափակել Արցախի հետ կապերը: «Ինչ վերաբերում է ԼՂՀ ժողովրդին. այն մարտունակ է ոչ միայն եւ ոչ այնքան ռազմական, այլեւ տնտեսական եւ մշակութային տեսանկյունից: Այս ժողովուրդը հպարտ է իր երկրով»,- ընդգծեց Եվրոպական ազատ դաշինքի ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ