News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2015 թվականի ամառը Հյուսիսային կիսագնդում ամենաշոգն է եղել վերջին 125 տարիների ընթացքում: Օդերեւութաբանների խոսքով, 2015 թվականի ամառը գերազանցել է ջերմաստիճանային բոլոր ռեկորդները: Օդի միջին ջերմաստիճանը նորմալ զգալիորեն գերազանցել է Եվրոպայի տարածքում, Մերձավոր եւ Միջին Արեւելքում, ինչպես նաեւ Միջին Ասիայում եւ Ալյասկայում: Տապից տառապել են նաեւ ԱՄՆ-ի արեւմտյան նահանգներն ու Մեքսիկան:

Ըստ Informing-ի, նորմայից բարձր ջերմաստիճան է նկատվել նաեւ Ռուսաստանում, հատկապես՝ Ուրալից արեւելք: Նույնիսկ Սիբիրում վերջին տարիների ամենաշոգ երրորդ ամառն է գրանցվել՝ 2001 եւ 2002 թվականների ռեկորդներից հետո:

Շոգ ամառ է եղել նաեւ Սկանդինավներում եւ Չինաստանի ու Հնդկաստանի որոշ շրջաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ