News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանական Klassik Akzente երաժշտական պարբերականն ակնարկ է հրապարակել հայ դաշնակահար Տիգրան Համասյանի նոր ալբոմի մասին: Հոդվածում նշվում է.

«Դաշնակահար Տիգրան Համասյանի ալբոմներում երգը միշտ նշանակալի դեր է ունեցել: Երբեմն ինքն է երգում, երբեմն առաջարկում է կատարել հայ երգչուհիներ Արենի Աղբաբյանին եւ Գայանե Մովսիսյանին: Իր նոր՝ «Լույս ի լուսոյ» ալբոմում նա ներգրավել է նաեւ Երեւանի պետական կամերային երգչախմբին:

Նրանց հետ միասին տաղանդավոր դաշնակահարը մխրճվել է հայկական եկեղեցական երաժշտության պատմության մեջ: Այստեղ ե՛ւ սաղմոսներ են, ե՛ւ միաձայն պատարագներ ու երգեր: Բոլորի գործիքավորումը Համասյանինն է:

«Տարիներ շարունակ ուղեղումս հասունանում էր ամբողջությամբ հայկական եկեղեցական երաժշտությունից կազմված ալբոմ ստեղծելու գաղափարը»,- նշել է Համասյանը:- «2.5 տարի առաջ ես սկսեցի աշխատել առաջին ստեղծագործությունների գործիքավորման ուղղությամբ»:

«Եղավ ժամանակ, երբ ցանկանում էի ալբոմը նվիրել Մեսրոպ Մաշտոցին: Սակայն գործընթացը հանգեցրեց աշխատանքի ծավալն ընդլայնելուն: Այդ պատճառով որոշեցի մշակել տարբեր ժամանակաշրջանների մեղեդիներ: Այստեղ կան նաեւ Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Պահլավունու, Մխիթար Հայրիվանեցու եւ Կոմիտասի ստեղծագործություններ»,- նշել է դաշնակահարը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ