News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Այգեձոր համայնքում, որտեղ երկրաշարժն ամենաուժեղն է զգացվել՝ 4-5 բալ ուժգնությամբ, դպրոցականներին ուղարկել են տուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին գյուղապետարանից:

Նրանց փոխանցմամբ՝ երկրաշարժը ոչ մի նյութական վնաս գյուղին չի հասցրել, այս պահին հանգիստ է, խուճապ չկա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 4-ին ժամը 08.49-ին (Գրինվիչի ժամանակով` 04.49-ին) Ադրբեջանում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արցախում 4 բալ ուժգնությամբ, Հայաստանի մի շարք բնակավայրերում` Վանաձորում (2-3 բալ), Ստեփանավանում, Կապանում (3 բալ), Իջեւանում, Նոյեմբերյանում (4 բալ), Չորաթանում (3-4 բալ), Այգեձորում (4-5 բալ) եւ Երեւանում (3-4 բալ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ