News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում երկրաշարժի հետեւանքով մի կին է ընկել ջրհորն ու մահացել: Այս մասին հայտնում է Ադրբեջանի տեղական հեռուստատեսությունը:

Մահացածը՝ Գեյչայի բնակիչ է, երկու երեխաների մայր:

Մելիքքենդ գյուղի բնակիչ Իբադովա Ռուգիյա Մուսաֆա կըզին ՝ ծնված 1987 թ.,  երկրաշարժի ժամանակ գտնվում էր իր տան բակի ջրհորի մոտ: Ցնցումների հետեւանքով կինը սայթաքել է ու ընկել ջրհորը: Այդ ժամանակ ջրհորում էլեկտրական ջրի շարժիչ էր աշխատում, որը հոսանքահարել է նրան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այսօր ՝ տեղական ժամանակով 9.49-ին, Շեքիից 29 կմ դեպի հարավ արեւելք երկրաշարժ է եղել: Էպիկենտրոնում գրանցվել են 7 բալ հզորության ստորգետնյա ցնցումներ:

Հարակից բնակավայրերում զգացվել են 5-6 բալ ուժգնության ցնցումներ: Օջախի խորությունը 13 կիլոմետրի էր հասնում, իսկ մագնիտուդը՝ 5.9-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ