News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկացի մասնագետները փորձարկության արդյունքում պարզել են, որ քառօրյա ուսումնական շաբաթը օգնում է բարձրացնել երեխաների գնահատականները։ Մասնավորապես դա վերաբերում է մաթեմատիկական առարկաներին։

Փորձարկությունն անցկացվել է ամերիկյան մի դպրոցում։ Որոշ ժամանակ գիտաշխատողները ուսումնասիրել են դպրոցականների ուսումնական պրոցեսը քառօրյա դպրոցներում, որտեղ առարկաների քանակն ավելի շատ է, քան հնգօրյա դպրոցներում, հայտնում է Informing-ը։

Փորձագետները մեծ ուշադրություն են դարձրել անգլերենի եւ մաթեմատիկական առարկաների գնահատականներին։ Պարզվել է, որ ուսումնական շաբաթվա կրճատումը բացարձակ չի անդրադարձել անգլերենի գիտելիքների վրա, բայց մաթեմատիկական առարկաներում աշակերտների առաջադիմությունը բարելավվել է։

Գիտնականները այս փաստը բացատրում են այն հանգամանքով, որ աշակերտները սկսում են ավելի ջանասիրաբար սովորել, երբ գիտակցում են, որ առջեւում 3 հանգստյան օր կա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ