News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկովյան բորսայի սակարկությունների մեկնարկի պահին եվրոյի փոխարժեքը 48 կոպեկով աճել է եւ կազմել 75,27 ռուբլի։ Դոլարը կայունացրել է իր դիրքերը 41 կոպեկով եւ հասել 67.61 ռուբլու։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։

Ռուսական արժույթի թուլացումը պայմանավորված է նավթի գների անկման հանգամանքով։ ICE լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի մեկ բարելը գնահատվում է 49.80 դոլար։

Վերլուծաբանները նշում են, որ դոլար-ռուբլի արժութային զույգը հստակ արտահայտում է նավթի շուկայի տատանումները։ Նախօրեին Brent տեսակի նավթի թանկացումը առաջ էր բերել միայն ռուբլու լոկալ կայունացում, գրում է Lenta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ