News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայում քաոսային քաղաքական իրավիճակներ եղել են, սակայն առաջիկա ընտրությունները կլինեն Թուրքիայի պատմության ամենաքաոսային ընտրությունները։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետը հիշեցրեց, որ Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո պարտություն արձանագրած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամեն ինչ արեց, որ կոալիցիոն կառավարություն չձեւավորվի եւ սկսեց երկրում քաոս ստեղծել՝ արտահերթ ընտրությունների անցկացնելու համար։  Ըստ Իսպիրյանի՝ Էրդողանի սցենարներով արտահերթ ընտրություններից առաջ քուրդ-թուրքական բախումներ հրահրելով՝ հնարավոր կլինի հեղինակազրկել առաջին անգամ համամասնական կարգով խորհրդարան անցած քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը, նրա անունը կապել PKK-ի հետ եւ կանխել նրա մուտքը խորհրդարան։

Թուրքագետը, նշելով, որ  Թուրքիայում քոսային քաղաքական իրավիճակներ եղել են, սակայն շեշտեց, որ Թուրքիայում շարունակվող լարված իրավիճակը հիմք է տալիս ենթադրել, որ Թուրքիան իր պատմության ամենաքաոսային ընտրություններին է գնում։ 

«Թուրքիայում նման գնահատականի համար կան հետեւյալ հիմնավորումները. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որեւէ քայլ չի անում դադարեցնելու կամ մեղմելու PKK-ի հետ բախումները, իսկ նման իրավիճակում ընտրություններ անցկացնելը խիստ դժվար կլինի։  «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցությունը խիստ լարել է հարաբերությունները «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության հետ՝ MHP-ի հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի որդուն AKP-ի կողմից նախարար նշանակելով։ Ավելին, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ավելի է կատաղեցնում ազգայնականներին՝ այցելելով «Ազգայնական կուսակցության լեգենդար առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի գերեզման։

Քաոսին նպաստող մյուս հիմնավորումներից են ընտրություններից առաջ մամուլի նկատմամբ ճնշումները։ Օրեր առաջ խոշոր Koza-Ipek մեդիահոլդինգի դեմ գործողությունները թույլ են տալիս ենթադրել, որ այդ գործողությունները կներառեն նաեւ մյուս ոչ իշխանամետ մեդիահոլիդինգներ կամ դրանք ուղղակի լրատվամիջոցներում վախի մթնոլորտ ստեղծելու առիթ էին»,-ասաց Իսպիրյանը՝ շեշտելով նաեւ «Իսլամական պետություն» խմբավորման գործոնը։

Բանախոսը նշեց, որ չնայած կարծիքներ կան, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները վերահսկում են «Իսլամական պետության» գործունեությունը, սակայն հաշվի առնելով, որ այն ամեն պահի կարող է օգտագործվել տարբեր ուժերի կողմից, չի բացառվում, որ  ԻՊ-ի կողմից Թուրքիայում նոր ահաբեկչություններ կլինեն նախընտրական շրջանում։

Թուրքագետը, խոսելով ընտրությունների շուրջ զարգացումներից, ավելացրեց, որ եթե ընտրություններից առաջ Էրդողանը հասկանա, թե կրկին չի կարող հավաքել

համապատասխան ձայներ՝ միաձնյա կառավարություն կազմելու համար, հնարավոր է, ավելի լարի իրավիճակը եւ ընտրությունները հետաձգի մեկ տարով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ