News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարությունը վերահսկում են օլիգարխները, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։ Սահակաշվիլին մեկնաբանել է վարչապետ Արսենի Յացենյուկի կողմից ավիաթռիչքների սակագների զեկույցը եւ պետական ավիացիոն ծառայության ղեկավարի գործունեությունը վերանայելու հրաժարվելը։

«Անհասկանալի է, թե ում շահերով է առաջնորդվում Յացենյուկը՝ Կոլոմոյսկու՞, թե Ուկրաինայի տասնյակ միլիոնավոր ուղեւորների։ Յացենյուկը երեկ որոշում է կայացրել Կոլոմոյսկու օգտին այնպես, ինչպես նա պարբերաբար որոշումներ էր կայացնում հօգուտ Ահմեդովի։ Ուկրաինայի կառավարությունը վերահսկում են հենց այդ օլիգարխիկ շահերը»,- ասել է Սահակաշվիլին։

Անդրադառնալով Ուկրաինայի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկին՝ նա նշել է, որ չի պատկերացնում իրեն այդ պաշտոնում։

«Ես կարծում եմ, որ այս փուլում Ուկրաինայի վարչապետ պետք է դառնա նա, ով առաջին հերթին լավ գլուխ է հանում ֆինանսական հարցերից եւ պաշտպանված է օլիգարխիկ շահերից։ Ես այդպիսին եմ, բայց կարծում եմ, որ կան մարդիկ, որոնք այդ հացերից ինձանից լավ են գլուխ հանում»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ