News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բակում 12-ամյա երեխայի ծեծի ենթարկելու դեպքի առթիվ:

2015թ. օգոստոսի 30-ին 12-ամյա երեխայի պապը հաղորդում է տվել, որ  նույն օրը՝ 16:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի բնակիչ Մ.Սարգսյանը Երեւան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բակում որդուն ձեռքով հարվածելու համար ծեծի է ենթարկել 23.08.2003թ. ծնված 12-ամյա իր թոռանը` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա է քրեական գործ հարուցելու՝ օրենքով նախատեսված առիթ՝ ՀՀ Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:

12-ամյա երեխայի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննության ընթացքում ներկայացվել է տվյալ տարածքում տեղակայված տեսախցիկների՝ դեպքի օրվա տեսագրությունը։

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցներ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 12-ամյա Մարտին Բալյանին բակում ծեծի էր ենթարկել ընկերոջ հայրը՝ 36-ամյա Մխիթար Սարգսյանը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ