News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեր արժեհամակարգին խորթ են միասեռ ամուսնությունները: Այս մասին այսօր`սեպտեմբերի 4-ին, խորհրդարանական լսումների ժամանակ ասաց  Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը` ընդգծելով, որ նոր Սահմանադրության մեջ միասեռ ամուսնությունները չեն ամրագրվել։

«Մենք փորձել ենք հստակ ամրագրել, որ մեր արժեհամակարգին խորթ է միասեռ ամուսնությունները։ Եվ այն, ինչ-որ գրել ենք վերարտադրության եւ բազմացման մասին, մենք սա ենք ի նկատի ունեցել,  ընտանիքը` տղամարդու եւ կնոջ այն միասնությունը, որը բազմանում է: 2 տղամարդու ամուսնությունից երեխա չի ծնվում, ցանկացել ենք ամրագրել, եւ եթե ինչ-որ մեկը էս նորմը կարդա, եւ իր երեխեքը իր աչքին կռոլիկներ կերեւան, դա էդ մարդու խնդիրն է: Էստեղ դժվար է նախագծի հեղինակներին մեղադրել, թե դուք ինչու եք էսպես արել»,-ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ