News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնը արդեն հաջորդ շաբաթ կարող է պատժամիջոցներ մտցնել չինական ընկերությունների դեմ՝ այն պատրվակով, որ վերջիններս իբրեւ աջակցում են՝ ԱՄն ձեռնարկությունների դեմ կիբերհարձակումներ իրականացնող հաքերներին: Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է ամերիկյան CNN հեռուստաընկերությունը:

Հեռուստաընկերության տվյալներով, խոսքը պատժամիջոցների փաթեթի մասին է, որն ուղղված կլինի «թե անհատների, թե այն առեւտրային կառույցների դեմ,  պատասխանատու են համարվում կիբերհարձակումների համար»: Նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները տվյալ պատժամիջոցները մշակել են վերջին ամիսների ընթացքում: Դրա հետ մեկտեղ հեռուստաընկերությունը նշել է, որ Վաշինգթոնում վերջնական որոշում դեռ չի կայացվել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

CNN -ը ամերիկյան իշխանությունների այդ գործողությունները պայմանավորում է նրանով, որ ԱՄՆ կառավարական կոմպյուտերային համակարգերի վրա վերջին ամիսներին կատարվել է մի քանի լուրջ կիբերհարձակում: Ինչպես հայտնի է դարձել այս տարվա հուլիսին՝ հաքերներին, մասնավորապես, հաջողվել է մուտք գործել ավելի քան 25 մլն մարդու ՝ այդ թվում նախկին ու գործող պետծառայողների անձնական տվյալներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ