News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզա ալյ Սաուդան ժամանել է ԱՄՆ ՝ նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցությունների համար ու իջեւանել է վաշինգթոնյան Four Seasons ցանցի հոյւրանոցներից մեկում:

Թագավորի հետ մեկտեղ Վաշինգթոն է ժամանել նրա շքախումբը՝ հազար մարդ կազմով:

Հատուկ հյուրերի համար հյուրանոց են բերել «ամբողջովին ոսկյա» կահույք. ոսկյա են նաեւ հայելիները, լուսամփոփները ու նույնիսկ գլխարկների կախիչները, հայտնում է Gazeta-ն:

Հյուրանոցի աղբյուրը հայտնել է, որ միջանցքներում ու նույնիսկ ստորգետնյա ավտոտնակի հատակներին կարմիր գորգեր են փռել, որպեսզի միապետի ոտքը չդիպչի հատակին:

New York Post-ի տվյալներով, հյուրանոցի ստանդարտ համարում մեկ գիշերվա արժեքն է 500 դոլար, իսկ լյուքս կարգի ամենամատչելի համարինը ՝ մինչեւ 1000 դոլար: 222 հյուրերի համար նախատեսված հյուրանոցը մի քանի օրով ամբողջովին վարձակալվել է թագավորի համար:

Բացի դրանից Wall Street Journal լրագրողուհին թվիթերում տեղադրել է սաուդյան միապետի համար հատուկ պատվիրված կորտեժի լուսանկարը: Ավտոշարասյունը կազմված է Mercedes-Benz S կարգի ավտոմեքենաների անվերջանալի շարանից ու Cadillac Escalade ամենագնացներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ