Լատվիացի հաքեր Դենիս Չալովսկին Նյու Յորքում խոստովանել է Gozi համակարգչային վիրուս ստեղծելու մեղքը, որի պատճառով աշխարհում վարակվել էր ավելի քան հազար համակարգիչ։ Այդ ծրագրի միջոցով չարագործները միլիոնավոր դոլարներ էին գողացել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ցանցահենին կարող է սպառնալ մինչեւ 10 տարվա ազատազրկում։ Մեղադրական վճիռը կայացվելու է դեկտեմբերին։
Ցանցահենին ձերբակալել էին 2012թ. Լատվիայում, իսկ հետո արտահանձնել ԱՄՆ-ին։