News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Տիգրան Մեծ» Բարեգործական հիմնադրամը հուլիսի 29-ին Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի խորհուրդը կրող 100 մետրանոց եռագույնը ծածանել է Արարատ լեռան գագաթին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողներին ասաց հիմնադրամի նախագահ, ֆոտոլրագրող Սրապիոն Գևորգյանը:

«Վերելքը ցանկանում էինք սկսել հենց ապրիլի 24-ին, սակայն հարգելի պատճառներով հետաձգցինք և հուլիսի 29-ին արդեն Արարատ լեռան գագաթին ենք եղել։ Այնտեղ պարզել ենք 100 մետրանոց հայկական դրոշը և հարյուր վայրկյան լռությամբ հարգել Եղեռնի զոհերի հիշատակը»,- ասաց Սրապիոն Գևորգյանը:

Ֆոտոլրագրողի նախաձեռնությամբ նմանատիպ ֆլեշմոբեր են անցկացվել նաև Սփյուռքի մեծ ու փոքր գաղթօջախներում՝ հայ համայնքներին համախմբելու,  օտարերկրացիներին Մեծ Եղեռնի մասին տեղեկացնելու նպատակով:

«2015թ. ընթացքում 100-ամյակի եռագույնը բազմիցս ծածանվել է նաև թուրքական տիրապետության տակ գտնվող քաղաքներում։ Արևմտյան Հայաստանում իրականցված ֆլեշմոբ ակցիաները տեղի ունեցան հայկական հնագույն սրբավայրերում, վանքերում, բնակատեղիներում։ Այդ կերպ ցանկանում էինք մատնացույց անել համայն աշխարհին, որ տվյալ տարածքում բնակվել են հայեր»,-ասաց Սրապիոն Գասպարյանը:

Սրապիոն Գեւորգյանը նշեց, որ Թուրքիայի տարածքում ակցիան իրականացնելու ժամանակ խոչընդոտներ են առաջ եկել, նրանց թույլ չեն տվել դրոշը բարձրացնել:

Սրապիոն Գևորգյանը հովանավոր է փնտրում՝ Անկախության տոնի առթիվ դեպի Արարատի գագաթ երթ կազմակերպելու համար:

Տպել
Ամենաշատ