News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Շանթ Հարությունի որդուն՝ Շահեն Հարությունյանին եւ եւս մի քանի երկրպագուի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտից հեռացրել են։ Այս մասին NEWS.am-ին ասաց Շահեն Հարությունյանը:

«Մենք ոչ մի բան չէինք պատրաստվում անել, ուղղակի էս կողմ, էն կողմ էինք գնում, եկան, ինձ ու մի քանի տղայի ոստիկանները, թե կարգադրիչները ուժով դուրս հանեցին, բրթեցին, գլորվելով ընկանք»,- ասաց Շահեն Հարությունյանը` նշելով, որ իրենց հեռացրել են երկրորդ խաղակեսի ժամանակ։

Հիշեցնենք, որ խաղի մեկնարկից առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը զրուցել էր Շահենի հետ, նրան հորդորել չկրկնել Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ կատարածն ու չներխուժել խաղադաշտ՝ զգուշացնելով, որ դա բացասաբար կանդրադառնա հավաքականի վրա։

Շահեն Հարությունյանը հոր լուսանկարով շապիկով էր գնացել խաղին: Նույն շապիկով նա Հայաստան - Պորտուգալիա Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում ներխուժել էր խաղադաշտ` նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության խնդիրը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ