News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գազալցակայններում տեղի ունեցող պայթյունների հիմնական պատճառը ավտոմեքենաներում տեղադրված անորակ գազաբալոններ են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողներին ասաց ՏԿԱԻՆ գազասարքավորումների և վառելիքի օբյեկտների տեխանվտանգության փորձաքննության բաժնի պետ Ռուբեն Բադեյանը:

«Բալոնային տնտեսություն այսօր համարյա չկա, բալոնները բարոյապես եւ ֆիզիկապես մաշվել են: Բալոնը, որն ունի 15 տարի ժամկետ, լինում է՝ քսան տարի շահագործվում է»,- ասաց Ռուբեն Բադեյանը՝ նշելով, որ անգամ ներկրվողները, որ հիմնականում չինական արտադրության են, որակյալ չեն եւ պատահում է՝ պայթում են հինգերորդ լիցքավորումից հետո:

Ռուբեն Բադեյանը նշեց, որ վարորդները շատ ժամանակ առանց թույլտվության են տեղադրում գազաբալոնները: Նրանք գազաբալոնները լիցենզավորված ընկերություններ չեն տանում պարտադիր փորձաքննության: Նրա խոսքով՝ նման անսարք գազաբալոնների հետեւանք էին նաեւ Գառնիում եւ Չարենցավանում գազալցակայաններում տեղի ունեցած պայթյունները, որոնց դեպքում եւ ավտոմեքենաների բալոններն են անորակ եղել, եւ խախտված են եղել դրանց տեղադրման պայմանները:

Այնուամենայնիվ, ըստ մասնագետի, պայթյուններում իրենց մեղավորությունն ունեն նաեւ գազալցակայանների աշխատակիցները, որոնք յուրաքանչյուր վարորդից պարտավոր են պահանջել գազաբալոնի՝ փորձաքննություն անցած լինելու վերաբերյալ փաստաթուղթ:

«Աշխատակիցներն ասում են՝ ում էլ հարցնենք, չունեն փաստաթուղթ: Լինում են դեպքեր, որ լցավորողը հարցնում է, վարորդն ասում է՝ ունի, բայց ցույց չի տալիս:  Այստեղ պարզապես վստահությունն է գործում, վերջին երկու պայթյունների ժամանակ լցավորողը հարցրել էր՝ վարորդը ցույց չէր տվել, նա էլ վստահել էր ու  լցավորում էր կատարել»,- նշեց Ռուբեն Բադեյանը:

Ռուբեն Բադեյանի խոսքով՝ պայթյունների պատճառ է դառնում նաեւ գազի ճնշման չափի գերազանցումը, որից խուսափելու համար, ըստ նրա, պետք է կառավարության համապատասխան որոշում լինի, որով նման խախտումներ թույլ տված անձիք կպատժվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ
Դեպքի հանգամանքները, առերևույթ խուլիգանություն կատարած անձանց ինքնությունները պարզելու, ինչպես նաև դեպքի ականատեսներին հայտնաբերելու...
Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
Գործի հետ կապված մինչև հիմա Ոստիկանությունից կամ իրավապահ համակարգի որևէ այլ մարմնից բուժակին չեն էլ զանգել․․․
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրվորվել է 18 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Պերուում ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է ավելի քան 10 մարդ. ԶԼՄ
11 մարդ մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարից...
Ավելի քան 10 մարդ տուժել է Չինաստանի հարավ-արեւմուտքում հիվանդանոցի վրա տեղի ունեցած հարձակումից. Xinhua
Տուժել է 10 մարդ...
Ռուսաստանում կրկին հետախուզում է հայտարարվել լրագրող Նեւզորովի նկատմամբ
ՌԴ ՆԳՆ-ն նորից հետախուզում է հայտարարել...
Ամենաշատ