News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մոսկվայում օգոստոսի 24-ին կայանալու է եռակողմ հանդիպում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, Մոսկվային եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի եւ Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեի միջեւ: Եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվելու են ԱՊՀ երկրներում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Փաշազադեն նշել է, որ եռակողմ հանդիպման ընթացքում հնարավոր է քննարկվի պատրիարք Կիրիլի միջնորդությամբ, հայկական կողմի մոտ գտնվող ԼՂՀ-ի սահմանին Ադրբեջանի նախաձեռնած դիվերսիոն գործողությունների ժամանակ սպանված Մուբարիզ Իբրահիմովի դին վերադարձնելու հարցը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հունիսի 18-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի տարածք էր ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել էր թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատված: Տեղի էր ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել էր: Թողնելով մեկ դիակ եւ զինամթերք` ադրբեջանցի դիվերսանտները  հետ էին քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել էր չորս զոհ եւ չորս վիրավոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ