News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ասիական Զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանի ինովացիոն գործարարների համար նախագիծ կսկսի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանում ԱԶԲ-ի մշտական ներկայացուցիչ Դեւիդ Դոուլը:

Ծրագիրը, ամենայն հավանականությամբ, կազմված կլինի 3 բաղադրիչից: Առաջինը նպատակաուղղված կլինի նորարարությունների եւ բիզնես-ունակությունների զարգացմանը եւ, ամենայն հավանականությամբ, ուղղված կլինի սկսնակ եւ պոտենցիալ գործարարներին, այդ թվում՝ ուսանողներին:

Երկրորդ մասը բիզնեսում նորարարությունների ներդրմանն աջակցությունն է տնտեսության այն ոլորտներում, որոնք ավելի արդյունավետ կարող են դրանք ընդունել:

Վերջին հատվածը գիտելիքների եւ ունակությունների փոխանցումն է արտահանման իրական աճին:

Նախագծի շահառուների թվում կարող են լինել ինչպես գործող ձեռնարկությունները, այնպես էլ սկսնակ գործարարները:

«Մեր փորձագետները կժամանեն հաջորդ շաբաթ՝ Հայաստանի Կառավարության հետ քննարկելու նախագծի մանրամասները: Բնականաբար, նրանք ծրագրում ներգրավված կլինեն նաեւ հետագայում: Հնարավոր է՝ նաեւ միջազգային այլ փորձագետներ ներգրավվեն: Չի բացառվում նաեւ տեխնիկական նպատակներով ֆինանսավորման բաղադրիչը»,- հայտարարեց Դոուլը:

Նախատեսվում է ծրագիրը սկսել 2016 թվականից ոչ ուշ, բայց հավանական է՝ արդեն 2015-ի սկզբին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ