News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչներին, որոնք այսօր՝  սեպտեմբերի 18-ին, փակել էին Երեւան-Մեղրի մայրուղին, գյուղնախարար Սերգո Կարապետյանը խոստացել է մինչեւ սեպտեմբեր 25-ը լուծել խաղողի մթերման խնդիրը: Այս մասին NEWS.am-ին ասաց գյուղացիներից մեկը, որը մասնակցել է գյուղացիների եւ նախարարի հանդիպմանը:

«Հավայի տեղը նախարարը փափուկ բարձ դրեց, ասեց՝ նիստ կանենք, կլուծենք խնդիրը, կհանդիպենք գործարանների տերերի հետ, կխնդրենք: Անհասկանալի ձեւով բացատրեց, որ ձեր խաղողը գետնին չի մնա, բայց՝ ի՞նչ ձեւի չի մնա, չհասկացանք»,- ասաց գյուղացին, որը խնդրեց չհրապարակել իր անունը:

Գյուղացին նշեց, որ ինքը 20 տոննա խաղող ունի, բայց մթերման խնդրի պատճառով չի կարողանում հավաքել բերքը եւ ամեն օր 500 կգ կորուստ է ունենում:

 «Ես գործարանի հետ պայմանագիր ունեմ 25 տոննայի, իջեցրել են, 10 տոննա են վերցնում: Հիմա էլ բերքը չեմ հավաքում, որովհետեւ ուր տանում եմ, չեն ընդունում: Բերքը մնում, փչանում է»,- ասաց նա:

Մեկ այլ խաղողագործ NEWS.am-ին ասաց, որ այս տարի իրենցից խաղող չեն վերցնում նաեւ  Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնում:

«Անցած տարիներին ինչքան կար, վերցնում էին, բայց այս տարի միայն 5 տոննա է վերցնում այն դեպքում երբ ամեն գյուղացի մի 30 տոննա խաղող ունի: Էն էլ ամեն մարդուց չեն վերցնում, մենակ նրանցից, ովքեր իրենց մոտից բուժանյութեր են վերցնում ու պարտք ունեն իրենց»,- ասաց նա:

Լուսառատցիները մտադիր են կրկին փակել մայրուղին, մինչեւ անգամ ավելացած բերքը տանել նախարարության շենքի մոտ, եթե մինչեւ սեպտեմբերի 25-ը խնդիրը չլուծվի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լուսառատի հարյուրավոր բնակիչներ՝ այդ թվում կանայք եւ երեխաներ, փակել են Երեւան-Մեղրի մայրուղին: Մայրուղին որոշ ժամանակ փակ պահելուց հետո գյուղնախարարը գնացել է մարզի Նոր Վեդի գյուղ, որտեղ հանդիպել է գյուղացիներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ