News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

2015թ. սեպտեմբերի 20-ին` ժամը 18:00-ին, Սիսիան քաղաքի բնակիչ Վալերիկ Դավթյանից հաղորդում է ստացվել, որ որդին՝ Սուրեն Դավթյանը, սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «Ֆոլքսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել տանից եւ այլեւս չի վերադարձել:

Վալերիկ Դավթյանի գրավոր հաղորդման վերաբերյալ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում սեպտեմբերի 21-ին՝ ժամը 08:40-ին, Սյունիքի մարզի Ծղուկ գյուղի «Բոշկայի ձոր»  կոչվող տարածքում հայտնաբերվել է Սուրեն Դավթյանի վթարված ավտոմեքենան եւ նրա դին՝ ավտոմեքենայից դուրս ընկած:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Նշանյանի գլխավորությամբ։

Նախնական քննության տվյալներով՝ 26-ամյա Ս. Դավթյանը (զինծառայող, սպա), վարելով անձնական օգտագործման «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենան, Մեղրի-Երեւան ավտոճանապարհի 202-րդ կմ հատվածում դուրս է եկել ավտոճանապարհի՝ իր երթեւեկելի գոտուց, գլորվել աջակողմյան ձորը, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Կատարվել են դիակի, դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ: Փորձագետների դիտարկմամբ՝ դիակի վրա հայտնաբերվել են  ճանապարհատրանսպորտային պատահարին բնորոշ մարմնական վնասվածքներ:

Գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատատեխնիկական եւ դատաավտոտեխնիկական փորձաքննություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան մտադիր է ավելացնել հանցագործ ներգաղթյալների արտաքսումների թիվը
Հարցն ուսումնասիրելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով...
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 60 կգ կոկաինով բանանի խմբաքանակ է հայտնաբերվել. Baza
Նշվում է, որ կոնտեյների ստացողը Կրասնոյարսկից ընկերություն է...
«Վերջին շիշը ընկերոջս տանն է». Գյումրեցին գողացած խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները գողության...
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Արդեն տեղեկացվել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի…
Սևբերետավորները ուժի կիրառմամբ գյուղացիներին բերման ենթարկելուց հետո ուրախ ողջագուրվում են
Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես են Կիրանցում...
Երևանի Զատիկյանի անվան դպրոցում 13-ամյա աշակերտուհին միջոցառման ժամանակ հանկարծամահ է եղել
Դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ բեմում 13-ամյա աշակերտուհին վայր է ընկել և մահացել...
Ամենաշատ