News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման համար իրական ռեսուրսներ կան։ Այս մասին սեպտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։

Անդրադառնալով ՀԷՑ-ի ապագային՝ տնտեսագետը հիշեցրեց, որ աուդիտի մասով առաջին քայլն արդեն արվել է։ «Ես ենթադրում եմ, որ ընկերության ներկայիս սեփականատերը, խուսափելով խնդիրներից, ինքն է նախաձեռնել վաճառքը»,- նշեց Մանասերյանը։ Նրա խոսքով՝ պետք է ստուգումներ անցկացվեին, որոնք կբացահայտեին ոչ  միայն էներգետիկային, այլ երկրի տնտեսությանը հասցված վնասը։ «Անընդունելի է, որ Կառավարությունը համաձայնել է փոխհատուցել ընկերության վնասները։ Կառավարությունը պարտավոր չէ փոխհատուցել մասնավոր ընկերության վնասները։ Ստացվում է, որ այդ վնասների պատճառով է սակագինը 2 անգամ բարձրացել»,- նշեց մասնագետը։

Նրա համոզմամբ՝ ռազմավարական նշանակության կառույցների համար (ՀԷՑ խմբ.) լուծումը կարող էր լինել ազգայնացումը, ինչից հետո Հայաստանը մրցույթ կհայտարարեր եւ կվաճառեր այն։ «Ամենալավ տարբերակը բաժնեմասային ընկերության ստեղծումն է, բաժնեմասերը կվաճառվեին հասարակությանը, եւ մենք՝ որպես սպառող, կարող էինք վերահսկել բոլոր գործընթացները»,- եզրափակեց Թաթուլ Մանասերյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Նավթի գները շաբաթն ավարտում են զգալի անկումով
Այս շաբաթվա սկզբից Brent-ն էժանացել է 4,9%-ով, WTI-ն՝ 5,6%-ով...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ամենաշատ