News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, որ միայնակ մարդկանց ուղեղը բոլորովին այլ կերպ է գործում։ Չիկագոյի համալսարանի մասնագետները պարզել են, որ միայնակ մարդկանց ուղեղը ավելի ակտիվ է աշխատում եւ սուր է արձագանքում տարբեր տեսակի բացասական երեւույթներին։ Ամենայն հավանականությամբ միայնակ մարդիկ ենթագիտակցորեն ջանում են պաշտպանել իրենց ցանկացած տիպի սոցիալական բնույթի սպառնալիքներից, գրում է Informing-ը։

Դա ապացուցելու համար գիտնականները փորձարկում են անցկացրել 70 կամավորների շրջանում, որոնցից 32-ն իրենց միայնակ էին համարում։ Նրանց խնդրել են անցնել Սթրուփի թեստը, որը հիմնված է տեսողական եւ գույնի տրամաբանական ընկալումների վրա։ Բացի այդ, մասնագետները էլեկտրաէնցեֆալոգրաֆով ստուգել են ուղեղի աշխատանքը։ Պարզվել է, որ միայնակ մարդկանց եւ մյուսների ուղեղները բոլորովին այլ կերպ են աշխատում։

Գիտնականները վստահ են, որ միայնակ մարդկանց գլխուղեղի բջիջների ակտիվ աշխատանքը կարող է լրջորեն ծանրաբեռնել հոգեկան վիճակը, ինչը կարող է հանգեցնել ընկճախտի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ