News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանը ցանկություն ունի գերմաներենի խորացված ուսուցմամբ դպրոցներից մեկի հենքի վրա Հայաստանում գերմանական գիմնազիա հիմնել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի եւ կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Գերմանական պատվիրակության կազմում էին նախարարության դպրոցական կրթության վարչության պետ Թորսթեն Քլիմեն, նախարարության միջազգային եւ ԵՄ հետ կրթական կապերի պատասխանատու Դր. Ուվե Բիրկհոլցը եւ նախարարի օգնական Միխայել Շուլցը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:

«Կրթության եւ գիտության ոլորտում Գերմանիայի հետ հարաբերությունների ողջ ներկապնակում իր ուրույն եւ ընդգծված տեղն ունի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հետ համագործակցությունը` նաեւ շնորհիվ մեր լավ գործընկեր Շտեֆան Դորգերլոհի, ում արդյունավետ աշխատանքի շնորհիվ բոլոր պլանավորված աշխատանքները կարճ ժամանակահատվածում կյանքի են կոչվում»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ այդ համագործակցության ամենափայլուն արդյունքն աշակերտական փոխանակման ծրագրերն են, երբ երիտասարդներին տրվում է յուրահատուկ հնարավորություն` սովորել արտերկրում: 

Շտեֆան Դորգերլոհն իր հերթին նշել է, որ հայկական հյուրընկալությունն իրապես լեգենդար է: «Նախօրեին հանդիպել եմ Հայաստանի տարբեր դպրոցների աշակերտների հետ: Նշեմ, որ շատ տպավորիչ էր այդ աշակերտների ոչ միայն գերմաներենի իմացության մակարդակը, այլեւ առհասարակ Գերմանիայի մասին գիտելիքների մեծ պաշարը: Հանդիպմանը ներկա էին նաեւ Գերմանիայից փոխանակման ծրագրով Հայասատան այցելած աշակերտներ, ովքեր ցանկանում էին առավել երկար մնալ այս հրաշալի երկրում»,-նշել է Շտեֆան Դորգերլոհը` ընդգծելով, որ փոխանակման ծրագրով արդեն Հայաստան են այցելել Գերմանիայի  դպրոցների տնօրեններ եւ ներկայումս հայ տնօրենների հերթն է:

Նա նաեւ տեղեկացրել է, որ մեկ տարի առաջ ՀՀ ԿԳ նախարարի հետ քննարկված` Սաքսոնիա-Անհալթ երկրամասի դպրոցների դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին թեման ներառելու խնդիրն իր դրական լուծումն է ստացել: «Այսօր արդեն կարող եմ Ձեզ հանձնել առաջին, նոր տպագրված ձեռնարկը, որի առաջին 4 գլուխները վերաբերում են Ցեղասպանություններին, այդ թվում` Հայոց ցեղասպանությանը»,-նշել է Շտեֆան Դորգերլոհը` Արմեն Աշոտյանին հանձնելով ձեռնարկի օրինակը: 

ՀՀ կրթության եւ գիտության նախարարը. շնորհակալություն հայտնելով վերոնշյալ նախաձեռնության համար,  նշել է, որ շատ հուզիչ  եւ հատկանշական է, երբ ձեռնարկը տպագրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Արմեն Աշոտյանն առաջարկել է գերմանական գիմնազիայի եւ երկրամասի դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին թեման ներառելու փորձը ներկայացնել Գերմանիայի կրթության եւ մշակույթի նախարարների ֆեդերալ համայնքի նիստին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում Գյոթեի ինստիտուտի լեզվական կենտրոնի աշխատանքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ