News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Չինաստանի կառավարության ղեկավարը կարգադրել է ուսումնասիրել «Իրան- Հայաստան» երկաթգծային ճանապարհի շինարարության նախագծի սոցիալ-տնտեսական ասպեկտը, դիտարկել ապրանքների այն ծավալը, որը հնարավոր կլինի տեղափոխել երկաթգծային ճանապարհով՝ միաժամանակ նշելով, որ ճանապարհի այդ հատվածը Մետաքսի ճանապարհի պատմական մասն է: Այս մասին ՀՀ Կառավարության սեպտեմբերի 25 –ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ ամփոփելով ՀՀ կառավարական պատվիրակության Չինաստան կատարած ուղեւորության արդյունքները:

Ճշմարիտյանի խոսքով, չինական կողմը հետաքրքրություն է դրսեւորում «Իրան- Հայաստան» երկաթգծային ճանապարհի շինարարության նկատմամբ, ու եթե նրա համար այդ նախագիծը տնտեսապես շահավետ լինի,ապա կհամաձայնի մասամբ ֆինանսավորել այն: «Նրանց  գլխավոր նպատակը Չինաստանը Եվրոպայի հետ երկաթգծային հաղորդակցությամբ միացնելն է: Կարծում եմ, որ նրանց պատասխանը չի ուշանա: Եթե դա նրանց համար շահավետ համարվի, ապա Չինաստանն այդ հատվածի շինարարության համար 3.2 մլրդ դոլար կհատկացնի»,- ասաց նախարարը:

Կարեն Ճշմարիտյանը նաեւ նշեց, որ գործընկերների հետ հանդիպման ժամանակ, ի թիվս շատ այլ հարցերի, քննարկվել է «Հյուսիս-Հարավ» միջպետական ավտոմոբիլային ճանապարհի շինարարությանը չինական ընկերությունների մասնակցության, ապակու արտադրություն կազմակերպելու, նաեւ Հայաստանի ցեմենտի արտադրության մեջ նոր տեխնոլոգիաներ ներդնելու հարցերը: Էկոնոմիկայի նախարարի խոսքով քննարկվել են նաեւ  զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցեր եւ չինական «Այր Չայնա» ավիաընկերության թռիչքների իրականացման հնարավորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ