News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայից մի խումբ մասնագետներ փորձ են կազմակերպել ու պարզել, որ կանանց գրեթե կեսը իր զուգընկերոջ հետ սեքսով զբաղվելիս բոլորովին այլ տղամարդկանց մասին է մտածում: Սեքսի ժամանակ ուրիշների մասին երազող կանայք կազմել են 46 տոկոս: Հարցումը, որն անց են կացրել գիտնականները, պահպանում էր մասնակիցների անձի գաղտնիությունը, փորձին մասնակցել է 1.3 հազար կին, հայտնում է Planet- today-ը:

Հետազոտության հեղինակները կարծում են, որ այս տեղեկությունը միանգամայն օբյեկտիվ է, ու նրանք կարողացել են բացատրել, թե ինչու: Անկողնում ուրիշ տղամարդու  պատկերացնելով՝ կանայք կարողանում են ուժեղացնել բավականությունը ու սրել  զգացողությունները:

Հարցման մասնակիցների խոսքով, հաճախ իրենք անկողնում երազում են իրենց աշխատակիցների կամ ծանոթների մասին: Գիտնականները նաեւ նշում են, որ ուրիշի մասին երազող կանանց մեկ եռորդը ի վերջո հայտնվում է այն տղամարդու անկողնում, ում մասին երազում էր:

Փորձի արդյունքներով, միայն կանանց 26 տոկոսն ու տղամարդկանց 22 տոկոսն է անկողնում իրար տրվում առանց կողմնակի մարդկանց մասին մտածելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ