News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օբաման, Պուտինը եւ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը ուշացել են սեպտեմբերի 28-ին ՄԱԿ պատվիրակությունների հանդիսավոր ճաշից, որը մատուցվում է նստաշրջանի մեկնարկի առաջին օրը։

Համաշխարհային լրատվամիջոցները շարունակում են ուշադիր հետեւել եւ ամենայն մանրամասնությամբ հասարակությանը ներկայացնել համաշխարհային առաջնորդների հետնաբեմային կյանքը ՄԱԿ-ում։ Ինչպես գրում է Associated Press-ը, Օբաման ճաշից ուշացել է 20 րոպե, նրանից ավելի ուշ եկել է Պուտինը եւ նստել մեկ աթոռ այն կողմ, իսկ նրանց միջեւ պետք է տեղ զբաղեցներ Բան Կի Մունը։ «Նստելով աթոռին՝ Պուտինը ազատ աթոռի վրայով սեղմել է Օբամայի ձեռքը»,- գրում է գործակալությունը։

Հանդիսավոր ճաշը միակ միջոցառումն է, որին սովորաբար ներկա են լինում ՄԱԿ անդամ բոլոր 193 երկրների բարձրաստիճան դեմքերը։

Իսկ ավելի շուտ ժամանած ղեկավարներն արդեն վայելում էին ապխտած իշխանով, վարունգով ու թթու դրած նեխուրով մատուցած ացղանը։

Բան Կի Մունը ծիծաղեցրել է հյուրերին՝ նշելով, որ միայն  ՄԱԿ-ում նույն բեմի վրա մի քանի րոպեի տարբերությամբ կարող են հայտնվել Հռոմի Պապն ու Շակիրան։ «Ես չգիտեի՝ պետք է աղոթե՞մ, թե՞ պարեմ»,- ասել է Գլխավոր քարտուղարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ