News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 1-ի առավոտյան Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովում (ԵԽԽՎ) սպասվում են Սարսանգի ջրամբարի մասին՝ հայկական կողմի համար անընդունելի զեկույցի նախապատրաստման ընթացքի մասին քննարկումները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ, ի տարբերություն Ռոբերտ Վոլտերի, ով, ամեն դեպքում, դիմել էր Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչություն, Սարսանգի ջրամբարի հարցով բոսնիացի զեկուցող Մելիսա Մարկովիչը հրաժարվում է դա անել:

«Նա ամենուր հայտարարում է, որ իրեն արգելում են Լեռնային Ղարաբաղ այցելել, բայց այդպես չէ: Կանոնակարգն այսպես է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները պետք է այս կամ այն զեկուցողին թույլ տան այցելել իրենց երկիր: Մենք Մելիսա Մարկովիչին բազմիցս առաջարկել ենք հետեւել կանոնակարգին, բայց նա հրաժարվում է»,- նշեց Զոհրաբյանը:

Պատգամավորի խոսքով, Մելիսա Մարկովիչը մտադիր է ժամանել Հայաստան եւ, բավարարվելով միայն Երեւան այցով, զեկույց գրել Սարսանգի ջրամբարի մասին: «Ամեն անգամ մենք նրան մանրամասն բացատրում ենք, որ Հայաստանում Սանսանգ անվանումով ջրամբար գոյություն չունի»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ