News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կաշկանդված կենաց, խուսափողական հայացքներ, չորուցամաք ձեռքսեղմում. ԱՄՆ ու Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման ու Վլադիմիր Պուտինը ոչ միայն աշխարհքաղաքական մրցակիցներ են, այլ երկու մարդ, որոնք իրար պարզապես տանել չեն կարողանում: Այս մասին գրում է ամերիկյան POLITICO պարբերականի՝ արտաքին քաղաքականության հարցերով առաջատար թղթակից Մայքլ Քրոուլին:

Ըստ հոդվածագրի՝ դա առավել ակնհայտ դարձավ Նյու յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70 -րդ նստաշրջանի շրջանակում կազմակերպված լանչի ժամանակ, երբ Օբաման ու Պուտինը շատ կաշկանդված նստել էին իրար կողքի, հետո էլ 90 րոպեանոց անձնական հանդիպում էին անցկացրել, որը ոչ մի առաջխաղացում չէր ապահովել նրանց միջեւ առկա հիմնական տարաձայնությունները հարթելու տեսակետից: «Պուտինն այս հանդիպումը գործնական ու անկեղծ» է անվանել: Հետո նա նորից հայտարարել է, որ Օբաման էր ձգտում հանդիպման (քաղաքական արժանապատվության խնդիր է), սակայն Սպիտակ տունը ջերմեռանդորեն ժխտում էր դա»,- գրում է Մայքլ Քրոուլին:

Հոդվածում նշված է, որ ոմանց գնահատականով Պուտինը կարողացել է «գողանալ շոուն» ՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70- րդ նստաշրջանի մեկնարկին: Նստաշրջանը կարող էր կենտրոնացնել իր ուշադրությունը ուկրաինական իրադարձությունների վրա, բայց դրա փոխարեն զգալի չափով պտտվում էր Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի ծրագրերի շուրջ: «Ռուսաստանում ԱՄՆ առաջին դեսպան Մայքլ Մաքֆոլը հայտարարել է.«Մարդկանց հետ հարաբերությունների տեսակետից ՝ Պուտինը մի շարք հոյակապ օրեր անցկացրեց: Բոլորն ուզում էին իմանալ, թե ինչ է մտադիր ասել Պուտինը, ու մենք բոլորս խոսում էինք Սիրիայի մասին»,- շեշտում է հոդվածագիր Մայքլ Քրոուլին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ