News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գլոբալ մրցունակության ինդեքսի վարկանիշում Հայաստանը 85-ից բարձրացել է 82-րդ հորիզոնական: Այս մասին նշված է Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած «2015-2016 թվականների գլոբալ մրցունակության հաշվետվությունում»: Առաջատարների եռյակում շարունակում են մնալ Շվեյցարիան, Սինգապուրն ու ԱՄՆ-ն:

Ռուսաստանը 53-ից բարձրացել է 45-րդ հորիզոնական՝ 8 կետով բարելավելով դիրքերը: Բայց այն նախկինի պես չի հասնում 42-րդ հորիզոնականում գտնվող Ղազախստանին եւ 28-րդ տեղում գտնվող Չինաստանին:

Ադրբեջանը 2 միավոր է կորցրել եւ զբաղեցրել 40-րդ հորիզոնականը: Վատթարացել են նաեւ Թուրքիայի, ՀԱՀ-ի, Հնդկաստանի, Բրազիլիայի եւ Մեքսիկայի դիրքերը:

Վրաստանը ցուցակի 66-րդ հորիզոնականում է: Վարկանիշը եզրափակում են Չադը (139-րդ տեղ) եւ Գվինեան (140-րդ տեղ):

«Վեդոմոստիի» փոխանցմամբ, վարկանիշը կազմվում է 111 ցուցանիշի հիման վրա, որոնք միավորված են 12 խմբում (ինստիտուտներ, ենթակառուցվածքներ, տեխնոլոգիական զարգացում եւ այլն):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ