News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


ՄԱԿ փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի՝ UNHCR-ի (United Nations High Commissioner for Refugees) պաշտոնական կայքում հատուկ Ադրբեջանի արտգործնախարարի համար ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետության տարածքում ապրում է 1299 փախստական։ Այս մասին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում Կայուն զարգացման ՄԱԿ գագաթնաժողովի իր ելույթում հայտարարել է ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե ադրբեջանցի փախստականների թիվը կազմում է մեկ  միլիոն։

«Սրանք միակ պաշտոնական տվյալներն են, եւ դրանցում 1 մլն-ի մասին ոչինչ չի ասվում։ Իհարկե զարմանալի չէ ադրբեջանական պատվիրակության կողմից ավելի ու ավելի շատ ստեր լսելը, քանի որ վերջինս չարաշահում է հայտարարությունների իր իրավունքը՝ փորձելով սադրել յուրաքանչյուրին, բայց մոռանում է սեփական պարտավորությունների մասին։ Այո՛, փախստականներն իրենց տները վերադառնալու իրավունք ունեն։ Բայց ո՞վ ասաց, որ այդ իրավունքը վերաբերում է միայն ադրբեջանցի փախստականներին։ Իսկ ի՞նչ կասեք հայ փախստականների մասին, որոնք ջարդերի եւ հալածանքների պատճառով ստիպված էին լքել իրենց տները, գյուղերը, քաղաքները»,- հայտարարել է Կաժոյանը։ Նա նշել է, որ եթե ադրբեջանցի նախարարը ազնիվ է իր ցանկության մեջ եւ ցանկանում է, որպեսզի փախստականները վերադառնան իրենց նախկին բնակավայրերը, ապա նա պետք է ազնիվ բանակցի հայկական պատվիրակության եւ իր հայ գործընկերոջ հետ՝ ղարաբաղյան հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու համար, ինչը թույլ կտա յուրաքանչյուր փախստականի վերադառնալ տուն։

«Մենք այստեղ 2 հիանալի օր ենք անցկացրել, երբ աշխարհի 193 երկրներ հավաքվել են մեկ պատմական պատճառով՝ ընդունել Հազարամյակի զարգացման նպատակները (Millennium Development Goals) եւ եւս մեկ քայլ կատարել Կայուն զարգացման 23 նպատակների ուղղությամբ։ Սրանք պատմական օրեր են։ Ես զարմանում եմ, թե ինչո՞ւ է ադրբեջանական պատվիրակությունը փորձում փչացնել այս օրերի հիասքանչությունը»,- նշել է Վահրամ Կաժոյանը եւ հիշեցրել, որ «Կայուն զարգացման նպատակների» փաստաթղթի 16-րդ նպատակը նվիրված է խաղաղ հասարակությունների աջակցությանը։

«Ադրբեջանն իրոք տնտեսական աճ է գրանցել, սակայն այդ աճի ողջ շահույթը ցավոք սրտի ծախսվում է ոչ թե տարածաշրջանում խաղաղության եւ բարգավաճման զարգացմանը նպաստելուն, այլ զինվելու եւ սպառազինությունների գործարքների վրա։ Սա մի երկիր է, որը հայտնի է չափազանց մեծ ռազմական ծախսերով։ Զարգացման նպատակների իրականացման գործընթացի համար գումար ներդնելու փոխարեն Ադրբեջանը ռազմականանում է, դուրս է գալիս ցանկացած պատճառի կամ տրամաբանության սահմաններից»,- ընդգծել է Վահրամ Կաժոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Ամենաշատ