News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում աճուրդում 102 հազար դոլարով վաճառվել են կինոռեժիսոր եւ սցենարի հեղինակ Օրսոն Ուելսի ձեռագրերը՝ այդ թվում ամերիկյան 100 լավագույն ֆիլմերի ցանկում առաջին տեղը զբաղեցրած «Քաղաքացի Քեյն» ֆիլմի սցենարի վերջնական տարբերակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը:

Սցենարների երեք տարբերակները տրամադրել էր Profiles in History ընկերությունը: Փաստաթղթերը վաճառքի էր դրել Ուելսի ընկերը, ով սցենարի ձեռագրերը անձամբ դրանց հեղինակից էր ստացել:

Ամենամեծ գումարը առաջարկվել է ֆիլմի սցենարի երրորդ՝ վերջնական տարբերակի համար: Ձեռագիրը վաճառվել է 44.8 հազար դոլարով:

 Բացի դրանից աճուրդի էին դրվել նաեւ Ուելսի եւս մի քանի ձեռագիր փաստաթղթեր, որոնք տրամադրել էին ուրիշ սեփականատերեր:  Դրանցից մեկն էր Հերբերտ Ուելսի «Աշխարհների պատերազմը»վեպի հիման վրա 1938 թ. Օրսոն Ուելսի բեմադրած ռադիոթատրոնը, որը մեծ աղմուկ էր հանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ