News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը՝ հոկտեմբերի 1-ին, կհաստատի թույլտվությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100  տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀԾԿՀ-ի կայքից:

Որոշումն ուժի մեջ կմտնի ստորագրման պահին:

Նշենք, որ այսօր Vedomosti-ն, վկայակոչելով «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը, հայտնել էր, որ «Տաշիր» խումբն ու «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության առք ու վաճառքի վերաբերյալ պայմանագիր են ստորագրել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին կառավարության նիստում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյան հայտարարել է, որ «ՀԷՑ»-ի 100 տոկոսի սեփականատեր «Inter RAO Holding B. V.» ընկերությունը հայտ է ներկայացրել ՀԷՑ-ի բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ին օտարելու վերաբերյալ:

Նշենք, որ Liormand Holdings Limited ընկերությունը գրանցված է Կիպրոսում 2010 թվականի նոյեմբերից: Համապատասխան տվյալները հրապարակել է i-cyprus.com ոչ պաշտոնական կայքը, որը տեղեկություններ է ներկայացնում Կիպրոսի ռեգիստրում գրանցված ձեռնարկությունների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,48 դոլար
Նավթի գինը շարունակում է բարձրանալ...
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
2024 թ. ապրիլի 23-ից 26-ը Հնդկաստանի Հանրապետության Մումբայ քաղաքում...
Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը  83,25 դոլար
Երկուշաբթի առավոտյան նավթը թանկանում է...
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Ամենաշատ