News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի դիմորդներն առանձնանում են բարձր պատրաստվածությամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպման ժամանակ նշել է DAAD (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) երեւանյան տեղեկատվական կետրոնի նորանշանակ  տնօրեն Սիլվիա Շմիդը:

Ողջունելով հյուրին՝  նախարար Ա. Աշոտյանն արդյունավետ աշխատանք է մաղթել եւ հույս հայտնել, որ   նրա  գործունեությունը կնպաստի մեր երկրում  DAAD-ի ծրագրերի ընդլայնմանը:  Նախարարն ընդգծել է, որ գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրերի նկատմամբ  Հայաստանում աճող հետաքրքրություն կա. «Գերմանիայի բուհերում ուսանելու ցանկությունը հայ ուսանողների մոտ  նկատելիորեն  մեծացել է,  եւ դա  պայմանավորված է նաեւ համագործակցության արդյունավետությամբ»,- նշել է  ԿԳ նախարարը եւ հավելել, որ Գերմանիան երկրորդ երկիրն է, որտեղ փոխանակման տարբեր ծրագրերով սովորում են առավել մեծ թվով հայ ուսանողներ: Ա. Աշոտյանը նշել է նաեւ, որ ՀՀ ԿԳՆ-ն պատրաստ է  նպաստել,  որ ՀՀ դպրոցներում  գերմաներենի ուսուցման նկատմամբ հետաքրքրությունը մեծանա: Նախարարը կարեւորել է նաեւ, որ գերմանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել գերմաներենի ուսուցիչների վերապատրաստման ծրագրերն առավել արդյունավետ դարձնելու եւ

 ընդլայնելու վերաբերյալ: Նշվել է, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել նաեւ Հայաստանում գերմաներենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց հիմնելու ծարգիրը:

Կարեւորելով  Հայաստանի հետ հաջողված կրթական համագործակցության  ամրապնդումը՝ Ս. Շմիդը  շեշտել է, որ չնայած բնակչության համեմատաբար նվազ թվաքանակին Հայաստանի դիմորդներն  առանձնանում են իրենց  բարձր  պատրաստվածությամբ  եւ կարողանում են առավել թվով կրթաթոշակներ  ստանալ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ  կրթության եւ գիտության ոլորտներում  երկկողմ համագործակցությանն առնչվող այլ  հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ