ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կազմել է 473.71 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.88 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 531.36 դրամ (նվազել է 2.92 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 719.47 դրամ (նվազել է 2.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.25 դրամ (աճել է 0.06 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 221.75 դրամ, ոսկին՝ 17,242.03 դրամ, պլատինը՝ 13,874.65 դրամ:
Սեպտեմբերի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: