News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Երևանի Հյուսիսային պողոտայում այսօր` հոկտեմբերի 1-ին, մեկնարկեց «Սատարենք սահմանապահ հայ զինվորին և գյուղացուն» խորագրով յոթնօրյա ակցիան, որի ընթացքում քաղաքացիները սահմանամերձ գյուղերի բնակիչների և այնտեղ ծառայող զինծառայողների համար տեղադրված արկղերի մեջ դնում էին հագուստ, քաղցրավենիք, ծխախոտ և հիգիենայի պարագաներ:

«Պլանավորում ենք առաջիկա յոթ օրերին հավաքված ամեն ինչ տանել սահմանամերձ գյուղերից մեկը: Հագուստները կհանձնենք գյուղացիներին, իսկ քաղցրավենիքն ու ծխախոտը` զինվորներին: Հաճելի կլինի, եթե առավոտյան զինվորները գան ճաշարան ու ափսեների մեջ քաղցրավենիք տեսնեն»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախաձեռնության կազմակերպիչ «Մենք» երիտասարդական նախաձեռնության հիմնադիր Արման Անդրեասյանը:

Ակցիան շարունակվելու է մինչև հոկտեմբերի 7-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ