News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում երկուշաբթի օրը դանակահարված հայ տղամարդը մահացել է հիվանդանոցում երկու օր անց։

Burbank Leader-ի փոխանցմամբ, երկուշաբթի գիշերը Սանլենդի 30-ամյա բնակիչ Մինաս Հարությունյանը հարձակման էր ենթարկվել Գլենդելի 57-ամյա բնակիչ Ալեքս Լիթլջոնի կողմից։ Հարությունյանը դանակի մի քանի հարված էր ստացել, բայց կարողացել էր դիմադրել եւ սպանել Լիթլջոնին։

Գլենդելի ոստիկանության ներկայացուցիչ Թահնի Լայթֆութի խոսքով, դեպքից հետո Հարությունյանը հասել էր ոստիկանություն եւ ահազանգել․ Իրավապահներն ու բժիշկները նրան արյունոտ վիճակում գտել էին բաժանմունքի մոտ։ Դատարանի մոտ էլ գտել էին Լիթլջոնի դին։ Դեպքի վայրում հայտանբերվել էր նաեւ դանակը։ Մինաս Հարությունյանին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը, երկու օր անց նա մահացել է։

Հարձակման պատճառները դեռ հայտնի չեն, ընթանում է հետաքննություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ