News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ռազմական ներուժն այնպիսին չէ, որ նրան թույլ տա պատերազմ սկսել։ Այդ մասին հոկտեմբերի 2-ի «Լարվածության նոր փուլ  հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղյան հակամարտության գոտում»  թեմայով քննարկմանը հայտարարել է Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը։ «Սա նախ եւ առաջ հերթական մեծ ռիսկն է Ադրբեջանի վարչակարգի համար»,-ընդգծել է Թոմաս դե Վաալը։

Ադրբեջանը, շարունակել է նա, ծանր ռազմատեխնիկա է օգտագործում, ինչը շատ վատ է եւ պատերազմի վերսկսման մեծ ռիսկ է պարունակում։ «Մեկ շատ կարեւոր դիպված, եւ ամբողջ հակամարտությունը փոխվում է։ Հայաստանի իշխանությունն իր կառավարման վերջին ժամկետում է։ Ադրբեջանում եւս իրավիճակն ավելի անկանխատեսելի է դառնում նավթի գների անկման պատճառով․ նրանց անսահմանափակ հարստությունը եւս սպառվում է։ Վտանգ կա, որ եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում հետաքրքրված են խաղարկելու Ղարաբաղյան խաղաքարտը․ դա եւս անկանխատեսելի պահ է»,-ավելացրել է Թոմաս դե Վաալը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին 17։30-ին  ադրբեջանական զինված ուժերը  թուրքական արտադրության TR-107  համակարգերից հրթիռա-հրետանային կրակ են բացել Ղարաբաղի պաշտպանական բանակի զորամասերից մեկի վրա, որը տեղակայված է հյուսիս-արեւելյան ուղղությամբ։ Հրետակոծության հետեւանքով 4 մարդ զոհվել է, 16 զինվորական բեկորային վնասվածքներ է ստացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ