Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը չի բացառում, որ մինչեւ տարեվերջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն:
«Իհարկե, հավանական է, որ նախագահները հանդիպեն մինչեւ տարեվերջ: Ինչքան էլ որ մեր հարեւան երկրի նախագահը լկտի է, նա ունի պարտավորվածություններ, որոնք պետք է իրականացնի»,- այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Հիշեցնենք, որ նախագահների հավանական հանդիպման մասին առաջինը հայտնել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երեւանում հուլիսին լրագրողների հետ կայացած հանդիպմանը:
«Հույս ունենք, որ նախագահները այս տարի կհանդիպեն։ Հանդիպումներն անհրաժեշտ են, որպեսզի կարողանանք ունենալ այն գործընթացը, որը կտանի դեպի բանակցված կարգավորում»,– ասել է Ուորլիքը։