News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Այս պահին ամենակարեւորն այն է, որ ղարաբաղյան հակամարտության շփման գոտում չկրկնվեն հրադադարի խախտման դեպքերը։ Այդ մասին հոկտեմբերի 2-ին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։

«Մենք մտահոգված ենք այն իրադարձություններով, որոնք վերջին շաբաթներին եւ օրերին տեղի են ունեցել ղարաբաղյան հակամարտության շփման գոտում։ Շատ կարեւոր է, որ սրացումը կանխվի։ Դրա համար գոյություն ունի ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, դա նրանց գործն է,-ընդգծել է Քիսլերը։ Խնդիր է դրված,-շարունակել է դեսպանը,- թուլացնել լարվածությունը եւ փոխըմբռնման մթնոլորտ ստեղծել, որը հիմք կդառնա հակամարտության խաղաղ կարգավորման համար։  Հաջորդ տարի Գերմանիան ԵԱՀԿ-ի համանախագահող երկիր կլինի։ Եվ հավատացեք, Գերմանիան ամեն հնարավորը կանի նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը,-ավելացրել է Մաթիաս Քիսլերը։ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը,-եւս մեկ անգամ ընդգծել է դիվանագետը,- ղարաբաղյան հակամարտության լուծումներ որոնելու ճիշտ ձեւաչափ է»։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 25-ին 17.30-ին   ադրբեջանական զինված ուժերը  թուրքական արտադրության TR-107  համակարգերից հրթիռա-հրետանային կրակ են բացել Ղարաբաղի պաշտպանական բանակի զորամասերից մեկի վրա, որը տեղակայված է հյուսիս-արեւելյան ուղղությամբ։ Հրետակոծության հետեւանքով 4 մարդ զոհվել է, 16 զինվորական բեկորային վնասվածքներ է ստացել։ Նախիջեւանում տեղակայված Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկը հոկտեմբերի 1-ին 22.30-ին հայկական կողմի համար անհայտ պատճառով փորձել է խախտել Հայաստանի հարավ-արեւմտյան սահմանը հայկական Երասխ գյուղի ուղղությամբ։ Բայց հակառակորդի փորձը նկատվել է միջդիրքային տարածքում եւ կասեցվել Հայաստանի ԶՈՒ-ի կողմից, փոխհրաձգության արդյունքում հակառակորդը նահանջել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ