News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Օսմանյան կառավարությունը մոտ 100 տարի առաջ՝ 1915-ին ցեղասպանություն է իրականացրել որոշ քանակությամբ հայերի նկատմամբ, ու թեեւ ներկայումս վերացել է Օսմանյան կառավարությունը, դեռեւս Հայաստանը Թուրքիայից ուզում է, որպեսզի նա այդ խնդրի համար պաշտոնապես ներողություն խնդրի եւ փոխհատուցում վճարի: Այդ մասին, ըստ IRNA գործակալության, հայտարարել է Իրանի փոխնախագահ, Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի եւ զբոսաշրջության կազմակերպության նախագահ Համիդ Բաղային «Իրան. հաղթանակի կամուրջ» համաժողովի ժամանակ:

Համաժողովն անցկացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների կողմից Իրանի գրավման 70-րդ տարելիցի կապակցությամբ:

Պաշտոնյան նշել է նաեւ, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իրանին հասցված վնասների վերաբերյալ պատմական փաստաթղթերի համաձայն՝ այդ խնդիրը միջազգային հանրությունում իրավական հետեւանքներ պետք է ունենա:

Բաղային նշել է. «Մենք պարտավոր ենք միջազգային հանրությունում հետեւել այս խնդրին, ինչու, որովհետեւ հակառակ դեպքում պատմության մեջ պարտական կլինենք մեր ժողովրդին»: Ըստ նրա՝ այդ խնդրի նկատմամբ հետեւողականությունը Իրանի ժողովրդի ցանկությունն է, դա ունի նաեւ քաղաքական ենթատեքստ եւ միջազգային հանրությունում այն ներկայացնելով կարելի է Ամերիկային, Ռուսաստանին եւ Անգլիային զրկել հպարտ կեցվածքից եւ հասկացնել, որ Իրանը Երկրորդ համաշխարհային պատերազմում նրանց ոչնչացման խոչընդոտն է եղել:

«Թեեւ Ճապոնիան Առաջին համաշխարհային պատերազմում հիմնական կողմ էր հանդիսանում, սակայն ներկայումս Ամերիկայից փոխհատուցում ստանալու պահանջատեր է դարձել` ատոմային ռումբերից հասցված վնասների համար»,- ասել է նա:

Բաղային անդրադարձել է պատերազմի ժամանակ Իրանին հասցված վնասներից մի մասին եւ ասել. «Իրանը գրավելու 5 տարիների ընթացքում մեր նավթը գնվել է ցածր գներով, կողոպտվել են պարենն ու ժողովրդի կեցության անհրաժեշտ ապրանքները, սպանվել են մեծ թվով մարդիկ եւ ոտնձգության է ենթարկվել նրանց պատվախնդրությունը, եւ այդ վնասներն այնքան ծանր էին, որ երկիրը հետ գցեց 50 տարով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ