News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոտ ապագայում, հնարավոր է՝ մինչեւ այս տարեվերջ, Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը ծրագրում է մշակութային կենտրոն բացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնսալո Ուրիոլաբեյտիան:

Դիվանագետի խոսքով, Արգենտինայի դեսպանատանը տարածք կա, որը չի օգտագործվում: «Մենք կվերանորոգենք այն, կթարմացնենք եւ մշակութային կենտրոնի կվերածենք: Այնտեղ արգենտինական ֆիլմեր կցուցադրվեն, արգենտինական երաժիշտների հետ հանդիպումներ կկազմակերպվեն, ինչպես նաեւ տանգոյի դասընթացներ կկազմակերպվեն, այդ թվում նոր՝ էլեկտրոնային տանգոյի: Մենք գիտենք, որ հայ հասարակությունը շատ է գնահատում արգենտինական երաժշտությունը, մեր գինին, մեր ուտեստները: Հույս ունեմ, որ մշակութային կենտրոնն իսկապես հաջողություն կունենա»,- հավելեց Գոնսալո Ուրիոլաբեյտիան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Երեւանում Արգենտինական ֆիլմերի փառատոն է անցկացվում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ