News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային`ԱՄՆ Օրեգոն նահանգի Ամփքուա համայնքային քոլեջում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այդ մասին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից։

«Ցնցված եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների Օրեգոն նահանգի Ամփքուա համայնքային քոլեջում տեղի ունեցած ողբերգության լուրից, որը մեկ տասնյակ անմեղ երիտասարդների կյանքեր խլեց` նրանց հարազատների եւ մերձավորների հոգում թողնելով անբուժելի վերք: Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Շենք, որ Օրեգոնում 26-ամյա Հարթեր Մերսերը մտել է քոլեջ եւ կրակոցներ արձակել՝ սպանելով 9, վիրավորելով 7 մարդու։ Նա ինքն էլ սպանվել է ոստիկանների կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ