News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Eurotunnel ընկերությունը Ֆրանսիայից ներթափանցող միգրանտների հոսքի պատճառով դադարեցրել է Լա Մանշի թունելով գնացնքների երթեւեկությունը։ «Անվտանգության  նկատառումներով բոլոր գնացնքների երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է մինչեւ հետագա ծանուցումը։ Դա վերաբերում է Le Shuttle ուղեւորատար գնացքներին եւ բեռնափոխադրումներին»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։

Ընկերությունը ենթադրում է, որ ակցիան նախօրոք պլանավորված է եղել։ «Սա ակնհայտ կազմակերպված հարձակում է։ Նրանք ժամանում են 100 հոգուց բաղկացած խմբերով։ Նրանք միասին են եկել, քանդել են պատնեշները, եւ նրանցից յուրաքանչյուրը գիտեր, թե որտեղ են հավաքվում»,- հայտարարել է Eurotunnel-ի մամուլի քարտուղարը, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Sky News հեռուստաալիքը։

Նշենք, որ Ֆրանսիայից ժամանող ապօրինի միգրանտները թունելով տեղափոխվում են Մեծ Բրիտանիա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ