News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կենդանիների համաշխարհային օրը կամ կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը, որը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 4-ին, որոշվել է Բնության պաշտպանության շարժման կողմնակիցների միջազզգային կոնգրեսում, որն անցել է 1931 թ. Ֆլորենցիայում ու կոչված է մարդկության ուշադրությունը հրավիրել մոլորակի մնացած բնակիչների խնդիրների վրա: Հոկտեմբերի 4-ն է ընտրվել այն պատճառով, որ այդ օրը հայտնի է որպես կենդանիների հովանավոր համարվող կաթոլիկ սուրբ Ֆրանցիսկոս Ասսիսիի հիշատակի օր (Feast Day of St Francis of Assisi, 1181/1182 – հոկտեմբերի 4 1226):

Շատ երկրների եկեղեցիներ այդ՝ կամ դրան մոտ մեկ այլ օր Կենդանիների համաշխարհային օրվան նվիրված պատարագ են տալիս: Աշխարհի շատ երկրների կենդանիների պաշտպանության կազմակերպություններ ամեն տարի այդ Օրվան նվիրված զանազան զանգվածային միջոցառումներ ու ակցիաներ են կազմակերպում: Ռուսաստանում այդ Օրը նշվում է 2000 թ. սկսած՝ Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի նախաձեռնությամբ, հայտնում է Calend-ը:

Վերջին տարիներին աշխարհի ավելի քան 60 երկրներում կազմակերպվում են Կենդանիների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ