News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում հարսնացուն հյուրերին 75 դոլարի անդորրագիր է ուղարկել հարսանիքին չներկայանալու համար։

Ջեքսիկա եւ Ջասթին Բեյքերները ստիպված էին բաց թողնել հարսանիքը, որին հրավիրված էին, քանի որ վերջին պահին պարզվել է, որ նրանք երեխաներին չեն կարող ինչ-որ մեկի մոտ թողնել, իսկ հարսանեկան հրավերի մեջ ասված էր, որ երեխաների հետ գալ չի թույլատրվում։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Սակայն որքան մեծ էր Ջեսիկայի զարմանքը, երբ փոստը ստանալիս նա հայտնաբերել էր 75.90 դոլարի անդորրագիր, որը ներառում էր ռեստորանում մատուցված սննդի գինը։ Նամակում ասվում էր, որ նորապսակները բացատրություններ են ակնկալում հարսանիքին չներկայանալու համար։

Ջեսիկան չի նշել հարսնացուի անունը, սակայն սոցցանցերում հրապարակել է անդորրագիրը, որից հետո նորությունը տարածվել է ողջ աշխարհով մեկ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ