News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարդիկ եւ շները իրենց եւ օտար տեսակի արարածներին ուսումնասիրելիս մոտավորապես նույն մարտավարությունն են օգտագործում։ Նման եզրակացության է եկել Հելսինկիի համալսարանի անասնաբույժների եւ ազգաբանների հետազոտական թիմը, գրում է Informing-ը։

Մասնագետները փորձին մասնակցելու համար ընտրել են 46 շուն եւ 26 չափահաս մարդ։ Հետազոտությունն անց է կացվել աչքի բիբերին հետեւող հատուկ սարքերի միջոցով։ Փորձի բոլոր մասնակիցներին՝ մարդկանց եւ շներին, գիտնականները մի քանի պատկերներ են ցուցադրել։ Գիտնականները նկատել են, որ մարդիկ եւ շները առավել ուշադիր են այն նկարներին, որոնցում իրար հետ հաղորդակցվող կերպարներ են պատկերված։  Ընդ որում, պարզվել է, որ շներն ավելի երկար եւ ուշադիր են ուսումնասիրում իրար հետ շփվող մարդկանց նկարները։ Իսկ մարդիկ իրենց հերթին ավելի ուշադիր են խաղացող կամ իրար հետ հաղորդակցվող շների նկարների նկատմամբ։

Մասնագետների կարծիքով դա պայմանավորված է այ հանգամանքով, որ կենդանական տարբեր տեսակների ներկայացուցիչները փորձում են հասկանալ եւ կանխագուշակել մեկը մյուսի վարքը։ Սեփական տեսակի դեպքում դա բավական հեշտ  է ստացվում, իսկ օտար տեսակի արարածի վարքը կանխագուշակելու համար ավելի երկար ժամանակ է պահանջվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ